Անջելինա Ջոլի
![]()
Չնայած դերասանական կարիերայի սկզբում Անջելինա Ջոլիի վատ համբավին՝ նրա որոշ խոստովանություններ ուղղակի ցնցող են եղել, գրում է musicukraine.com-ը: Այսպես, շատերի համար օրինակ ծառայող բազմազավակ մայրն ու կինը, որը մեծ գումարներ է տալիս բարեգործության նպատակներով, պատմել է, որ 14 տարեկան հասակում ինքը փորձել է բոլոր տեսակի թմրանյութերը:
«Ես փորձել եմ համարյա բոլոր տեսակի թմրանյութերը՝ կոկաին, էքստազին, ԼՍԴ և իմ սիրելի հերոինը: Ինձ համար եղել են իրոք մութ ժամանակներ»,- հայտարարել է Ջոլին:
Օրերս Ջոլիի շուրջ ծավալված սկանդալը համացանցում նոր թափ ստացավ: Բանն այն է, որ հայտնվել է մի հոլովակ, որը նկարել է թմրանյութեր վաճառող Թոմաս Մեյերը: Տեսանյութում Ջոլին խոսում է հոր հետ. պարզ երևում է, որ Ջոլին գտվնում է թմրանյութերի ազդեցության տակ:
Քրիստեն Ստյուարտ
![]()
Հրապարակայնորեն խոստովանել դավաճանությունը հեշտ քայլ չէ, բայց հոլիվուդյան դերասանուհի Քրիստեն Ստյուարտը դա արեց, որպեսզի պահպանի իր հարաբերությունները Ռոբերտ Պատինսոնի հետ: 2012 թվականի ամռանը նա կապ էր հաստատել 41-ամյա ռեժիսյոր Ռուպերտ Սանդերսի հետ, որն ամուսանցած էր մոդել Լիբերտի Պրոսսի հետ: Սակայն հրապարակային ներողությունը Պատինսոնի համար քիչ էր, և զույգը բաժանվեց: Այդ պատմությունից տուժեց ոչ միայն սիրահարված Ստյուարտը. Սանդերսի կինը և նրա երկու երեխաների մայրը բաժանվեց նրանից: Իսկ Ռոբերտը որոշ ժամանակ անց իր մեջ ուժ գտավ և ներեց ընկերուհուն: Բայց պատմությունը կրկնվեց, և նրանք կրկին բաժանվեցին: Նրանց հաշտվելու և բաժանվելու պատմությունը շարունակվում է մինչ օրս:
Քրիստինա Ագիլիերա
![]()
Մի քանի տարի առաջ ամերիկացի հայտնի երգչուհի Քրիստինա Ագիլիերան չափազանց անկեղծ հայտարարություն արեց: Նա ասաց, որ իր այն ժամանակվա ամուսնու հետ կազմակերպում էին «մերկ կիրակիներ»՝ տնային գործերն անում էին մերկ վիճակում: Ինչպես պարզվեց հետագայում, այդ մեթոդը նրանց չէր օգնել, որովհետև 2011 թվականին զույգը բաժանվեց:
Նույն սովորությունը նա պահպահո՞ւմ է իր ներայիս սիրեկանի հետ. 33-ամյա Քրիստինան այդ մասին գերադասել է չասել: Նա այժմ իր սիրեցյալից երեխայի է սպասում:




































