ՀՀ կառավարության որոշման համաձայն` «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գազսպառող բաժանորդների բնակարաններում և առանձնատներում տեղադրվել են 533.211 ազդանշանային սարքեր և անջատիչ կափույրներ (անվտանգության սարքեր), որոնցից 14.456-ը` ս.թ. մարտ ամսին:
Այս մասին ասվում է «ՀայՌուսգազարդի» այսօր տարածած հաղորդագրությունում:










































