Ռուսական պարբերականները հայտնում են, որ Սերգեյ և Իրինա Բեզրուկովների ամուսնությունը փլուզվում է, և որ 15 տարվա համատեղ ամուսնությունից հետո Սերգեյը հեռացել է ընտանիքից, հայտնում է glamurchik.tochka.net-ը:
Ամուսնալուծության պատճառը, ըստ ԶԼՄ-ների, Սերգեյ Բեզրուկովի դավաճանությունն է: Ըստ ռուս լատվամիջոցների՝ դերասանը սիրուհի ունի՝ 31-ամյա դերասանուհի Սանկտ Պետերբուրգից: Աղջկա անունն է Քրիստինա Սմիրնովա: Որոշ ԶԼՄ-ներ անգամ գրում են, թե Սերգեյը երկու երեխա ունի այդ կնոջից:
Ի հեճուկ լուրերի՝ Իրինան շարունակում է սոցցանցերում հրապարակել իր ու ամուսնու լուսանկարները և չի մեկնաբանում տարածված լուրերը:






































