Sunday, 05 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ

Կարող է վերադառնալ, բայց հարց է ՝ այսպիսի վարկաբեկումից հետո ինչ դիրք կունենա մեր սիրելի Գագիկ Ծառուկյանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը:

-Պարոն Գրիգորյան,  եռյակի նահանջից հետո քաղաքական դաշտում  իրավիճակը  հանդարտվել  է, կուսակցություններից  համատարած հիասթափություն կա: Հետաքրքիր է՝  ի՞նչ եք մտածում արտախորհրդարանական ուժերի՝ Հիմնադիր խորհրդարանի, «Քաղպայմանագրի» մասին։ Արդյո՞ք նրանց շուրջ համախմբում կլինի:

Երկրում փետրվարի 18-ից հետո սարսափելի ապատիա է: Ոչ ոք չի կարող այդ բարոմետրին այնպես  հետևել, ինչպես մենք՝ ֆորումի ղեկավարները։ Երբ Հայաստանում դեպրեսիա է սկսվում, անմիջապես ունենում ենք հսկայական թվով դիմումներ, խնդրանքներ, որպեսզի տեղափոխվեն Եվրոպա,  շատ-շատերն էլ  հասնում են Ռուսաստան՝ առանց որևէ բան ասելու: Բողոքի թիվն այդ իրադարձությունից հետո աննախադեպ է: Տպավորությունն այնպիսին է, որ  այսօր Հայաստանում մնում են միայն նրանք, ովքեր կամ չափազանց հայրենասեր են, կամ ոչ մի հնարավորություն չունեն երկրից դուրս գալու՝ երկու այսպիսի ծայրահեղ զանգվածներ:

Ես գտնում եմ, որ անիմաստ է այսօր Հայաստանում հույս կապել որևէ կուսակցության հետ, դա անիմաստ խոսակցություն է: «Բարգավաճն» ու Գագիկ Ծառուկյանը ապացուցեցին, որ Հայաստանում չկա մի կուսակցություն, որի վրա ժողովուրդը կարող է հենվել: Մենք ինքներս հավատացինք այս վերջին փրկության հնարավորությանը և միացանք այդ հզոր շարժմանը, սակայն երկրի նախագահը կարողանում է ռեպրեսիաների միջոցով  շարունակել իր անօրինական ղեկավարումը: Ինչի՞ հետ հույս կապենք:

Ժիրայր Սեֆիլյանին շատ եմ հարգում, հիանալի, ռոմանտիկ, հայրենասեր անձնավորություն է, սակայն Ժիրայրը բոլորովին այն ուժը չի ներկայացնում, որը կաող է իշխանափոխություն անել: Առավել ևս դատարկախոսների այդ բազմությունը, որ «Ֆեյսբուքում» հորջորջում են ՝ հետխորհրդարան, հիմնադիր խորհրդարան, ապագայի խորհրդարան՝ նրանք, ճիշտ է,  հիմնականում ազնիվ մղումներով մարդիկ են, սակայն շատ հեռու են քաղաքականությունից և դիվանագիտությունից: Նրանց հետ հույս կապելն առավել անիմաստ է, քան «Բարգավաճի» հետ հույս կապելը։

Վերջերս մամուլում հաճախ են հրապարակումներ լինում այն մասին, որ Գ. Ծառուկյանը հնարավոր է  վերադառնա քաղաքականություն: Նրան սատարողներից Արամ Հարությունյանն էլ հիմա հայտարարում է, որ նա որդու առևանգման սպառնալիքի տակ է  հեռացել քաղաքականությունից:  Հնարավոր համարո՞ւմ եք այդպիսի հեռանկար՝  մանավանդ, որ հիմա էլ ակտիվ հանդիպումներ է սկսել մարզերում:

 –Նույնիսկ քաղաքականությամբ չզբաղվող մարդը երևի հասկանում է, որ քաղաքականության մեջ անհնար բան չկա, ամեն ինչ հնարավոր է: Այլ հարց է, թե այսպիսի վարկաբեկումից  հետո ինչ դիրք կունենա մեր սիրելի Գագիկ Ծառուկյանը։ Ինքս ինձ հարց տամ և իմ հարցին պատասխանեմ. ի՞նչ եք կարծում՝ Հայաստանը այսպես մնալու է Սերժ Սարգսյանի ճիրաններում մինչև 2018 թվականը, հետո սահուն անցում կատարի  Տիգրան Սարգսյանի կամ Միքայել Մինասյանի ղեկավարությա՞նը, թե՞ ինչ-որ ուժ, այնուամենայնիվ,  կարողանալու է  կանգնեցնել այս վամպիրներին ու ժողովրդին տալ այն իշխանությունը, որ նա ուզում է: Ի՞նչ իշխանություն է ուզում՝ իշխանություն, որ կոռուպցիոներին  պատժի, արտաքին պարտքը հինգ միլիարդից իջեցնի մինիմումի կամ զրոյի, իշխանություն, որ ստեղծի հավասար մրցակցային դաշտ բոլոր գործարարների համար, որոնց տաղանդը Եվրոպայում  հայտնի է, և ընդհանրապես հայ մարդու արտակարգ ակտիվ գործունեությունը վերականգնի ու բերի արդյունքի: Ես նման իշխանություն տեսել եմ, մենք մեկ օր ձեռքներս ծալած չենք նստել, փետրվարի 18-ը եղել է, թե ոչ՝ մեզ համար գոյություն չունեցող հանգամանք է, մենք պետք է ավելի լուրջ ու ակտիվ աշխատենք, որ միավորենք ԱՄՆ-ի,  Եվրոպայի,  Ռուսաստանի երիտասարդ տաղանդավոր կադրերին, բոլորին հավաքելու ենք բերենք Հայաստան, ստեղծենք արհեստավարժների կառավարություն, որ ընդամենը երկու-երեք տարում կտա այն, ինչ չի կարողացել տալ ոչ մի իշխանություն վերջին 20 տարիների ընթացքում։ Չնայած Ռոբերտ Քոչարյանի կառավարությունն ամենաարդյունավետն էր, սակայն հիմա այն մեթոդները, ինչով Քոչարյանն է  աշխատել՝ հակասահմանադրական ու անթույլատրելի են, պետք է նոր լիցք, նոր թթվածին ու նոր ոգևորություն՝ միայն բացառիկ արհեստավարժ մասնագետների շնորհիվ: Մոտավորապես ասեմ՝ Սինգապուրի վարչապետի կիրառած քաղաքականությունը:

Ձեր նշածի փոխարեն Հայաստանում ակտիվ զարգանում է հորից որդի, առհասարակ բարեկամից բարեկամ պաշտոններ փոխելու քաղաքականությունը։ Հովիկ Աբրահամյանի որդին, օրինակ, հավակնում է քաղաքապետ դառնալ Արտաշատում։ Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:

-Եթե Հովիկ Աբրահամյանը կարող է դառնալ վարչապետ, Տարոն Մարգարյանը քաղաքապետ, Չոռնի Գագոն քաղաքապետ, հետո նախարար, թոխմախի ախմախն ունենա Մհեր հրաշալի անունն ու շարունակի իր տգիտություններն Ազգային ժողովում, ապա Հովիկ Աբրահամյանի տղան կարող է դառնալ նույնիսկ Ազգային ժողովի նախագահ։ ԱԺ նախագահը նրանից ոչ պակաս «սուպերմեն» Գալուստ Սահակյանն է: Այսօր Սուրիկ Խաչատրյանի ու նրա նմանների թուրն աջուձախ կտրում է, բայց ես զգուշացնում եմ՝ նրանց շատ քիչ ժամանակ է մնացել։ Թող մտքներով չանցնի, որ տաս միլիոն հայերի հետ կարելի է այդպես խաղալ: ԵՀՄՖ անունից հայտարարում եմ՝ մենք Ձեզ պատժելու ենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում