Ռուսաստանի առաջնության 28-րդ տուրի շրջանակներում Մոսկվայի «Սպարտակ»-ը սեփական հարկի տակ ընդունեց ԲԿՄԱ-ին և պարտվեց 0:4 հաշվով:
Հանդիպմանը չեն մասնակցել Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը և Արաս Օզբիլիսը:
Հիշեցնենք, որ Մովսիսյանը վնասվածքի պատճառով այլևս չի կարող օգնել «Սպարտակ»-ին ընթացիկ մրցաշրջանում, իսկ Օզբիլիսը` դուրս է մնացել թիմի գլխավոր մարզիչ Մուրատ Յակինի հայտացուցակից:








































