Wednesday, 01 07 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Առևտրականները որոշել են սպասել «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառմանը. եթե ձեռք չտվեց, կրկին կբոյկոտեն

Փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչները համակերպվել են «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի հետ, որը ուժի մեջ կմտնի հուլիս ամսին: Առևտրականենրը որոշել են սպասել մինչ օրենքի կիրառումը, որից հետո կհասկանան՝ ինչ խնդիրներ են առաջ գալիս, ու դրանով պայմանավորված՝ կորոշեն իրենց հետագա անելիքը:

Հիշեցնենք, որ առևտրականների մի քանի շաբաթյա անընդմեջ բողոքի ակցիաներից հետո կառավարությունը միջանկյալ լուծում գտավ և ընդունված նոր օրենքի կիրառումը հետաձգեց մինչև հուլիս ամիս:

«Մեզ համար հետաքրքիրը կիրառման մասն է: Եթե դա խնդիր առաջացնի, բնականաբար՝ մենք նորից կընդվզենք: Իսկ եթե մարդիկ նորմալ ընդունեն օրենքը, ուրեմն նորմալ կլինի հարցը: Ամեն դեպքում ձեռներեցները պետք է որոշեն՝ իրենց ձեռնտո՞ւ է այդպես աշխատել, թե՞ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության» նախագահ Ստեփան Ասլանյանը՝ հավելելով. «Իսկ հիմա սպասում ենք, հասկանանք՝ սա լա՞վ է, թե՞ ոչ: Եթե որոշ ժամանակ կիրառելուց հետո հասկանանք, որ այն բանի պիտանի չէ, ուրեմն մեր բողոքը կհայտնենք»:

Միևնույն ժամանակ Ասլանյանը նկատեց, որ ինքը շարունակում է մնալ այն կարծիքին, որ եթե կառավարության մոտ ցանկություն կա, որ ՀՀ-ում տնտեսությունը զարգանա, ապա պետք է գնալ մեկ ուղղությամբ՝ հարկային բեռի նվազեցման:

«Իսկ այս նոր օրենքը հարկային բեռ է ձեռներեցի համար, ինչն անթույլատրելի է, և ինչը նշանակում է, որ այն վատ օրենք է: Եթե կարողանան մի պետության օրինակ բերել, որի տնտեսությունը զարգացել է հարկային բեռի ավելացմամբ, ապա ես երկու ձեռքով կողմ կլինեմ օրենքին»,- նկատեց Ասլանյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ այդ նոր օրենքը, բացի հարկային բեռի ավելացումից, ենթադրում է նաև լրացուցիչ դժվարություններ: Մասնավորապես, ձեռնարկատերը պետք է հաշվապահ պահի, քանի որ ոչ բոլորը պատկերացում ունեն տոկոսի նվազեցումից կամ բարձրացումից: «Եվ հետո խնդիրներ կարող են առաջանալ ստուգումների հետ կապված: Տեսուչները ցանկացած պահի կարող են մտնել խանութ, տաղավար ու ստուգում իրականացնել: Ես չեմ հասկանում, թե ձեռներեցին որպես գող դիտարկելը ինչպե՞ս կարող է տնտեսությանը օգուտ բերել: Ախր, պետք է թողնել, որ մարդը հանգիստ աշխատի»:

Այնուամենայնիվ, Ասլանյանը նկատեց, որ օրենքի կիրառումից հետո եթե ձեռներեցը հասկանա ու իր մաշկի վրա զգա հարկային բեռի ավելացումը, ապա այն լուրջ ցնցումներ կառաջացնի:

«Բայց մենք հակված ենք հարցը ավելի քաղաքակիրթ դաշտում լուծելուն: Հուսով ենք՝ կառավարությունը նույնպես ցնցումների կողմնակից չի լինի»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

«Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում նույն բանն ասաց. որոշել են սպասել՝ հասկանալու համար, թե կառավարությունը ինչպես է տրամադրված: «Գուցե հնարավոր է նորմալ կիրառեն, թողնեն աշխատենք: Բայց եթե տեսուչներին լցնեն շուկա ու սկսեն ստուգումները, մեզ ստիպեն, որ ամեն մի մանրուքի համար թուղթ-թղթաբանություն ներկայացնենք, ապա սա մեզ ձեռնտու չի լինի: Մենք նորից փողոց դուրս կգանք: Երկու կոպեկ փող ենք աշխատում, թող թողնեն հանգիստ աշխատենք, ոչ թե քթներիցս բերեն»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենք երբեք չեն համակերպվի հարկային բեռի ավելացման հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում