Նորզելանդացի գիտնականները մի շարք փորձերից հետո պարզել են կանանց մոտ առաջին ծննդաբերության օպտիմալ տարիքը:
Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, չափազանց վաղ ծննդաբերությունը, ինչպես և մեծ տարիքում ծննդաբերությունը բացասաբար է ազդում կանանց օրգանիզմի վրա: Մասնավորապես, մինչև 18 տարեկանը հղիանալիս սպառնում է վիժում կամ վաղաժամ ծննդաբերություն:
Ավելին, երեխայի ծնունդը ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական փորձություն է՝ նշում են գիտնականները:
Անչափահաս աղջիկները երբեմն պարզապես պատրաստ չեն դրան:
Արդյունքում գիտնականները եզրակացնում են, որ ծննդաբերության լավագույն տարիքը 18-23 տարեկանն է:









































