Իրաքյան բանակը սուննի աշխարհազորայինների աջակցությամբ ԴԱԻՇ-ի («Իրաքի և Շամի իսլամական պետություն») գրոհայիններին դուրս է մղել Ռամադի քաղաքի կառավարական շենքերի համալիրից և վարչակազմից: Այս մասին Ռամադիի քաղաքապետ Դալաֆ ալ-Կուբայսին հայտնել է իրանական Press TV հեռուստաալիքին:
«Իրաքյան կանոնավոր բանակի և աշխարհազորայինների ուժերի դաժան մարտերի արդյունքում հաջողվել է ԴԱԻՇ-ի գրոհայիններին ստիպել լքել նահանգային վարչակազմի շենքերը,- ասել է ալ-Կուբայսին:- Միաժամանակ, ծայրահեղականները շենքի շուրջը ականներ են թողել և անընդմեջ կրակ են բացել նահանջելիս»:









































