«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է թիմի կիսապաշտպան Անխել դի Մարիայի` ակումբում հեռանկարների մասին:
2014թ. մանչեսթերյան ակումբն արգենտինացի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց ռեկորդային` 80 մլն եվրո է վճարել Մադրիդի «Ռեալ»-ին: 27-ամյա Դի Մարիան առայժմ տեղ չունի մեկնարկային կազմում:
«Ֆուտբոլիստները պետք է հարմարվեն ակումբի փիլիսոփայությանը: Դի Մարիան նույնպես պետք է անի դա: Կկարողանա՞ նա անել դա, թե՞ ոչ. այս հարցի պատասխանը ստանալու համար պետք է սպասել:
Անխելը բարձրակարգ ֆուտբոլիստ է: Նման խաղն այլ պատճառներ ունի: Այնուամենայնիվ, Դի Մարիայի ապագան «Յունայթեդ»-ում կախված է մարզավիճակից: Նա պետք է ցուցադրի լավ ֆուտբոլ, կամ հեռանա»,- Վան Գալի խոսքերը մեջբերում է Goal.com-ը:









































