Sunday, 05 05 2024
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ

Հալեպի հայկական գաղութի վերացման վտանգ հիմա էլ կա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:

-Վերապատվելի, Հայաստանի կառավարությունը սիրիահայերի տարհանումն առաջնահերթություն է հռչակել: Ի՞նչ եք մտածում այս մասին, սա արդյոք չի նշանակում, որ Հալեպի հայկական գաղութը վերացման վտանգի առջև է:

Հայաստանի կառավարությունը Սիրիայի պատերազմի առաջին օրերից սկսած միշտ օգնության ձեռք է մեկնել՝ և՛ այստեղ մնացողներին, և՛ Հայաստան վերադարձողներին։ Վերջին անգամ, երբ մեծ չափի հրթիռների հարվածի տակ ընկանք, ժողովուրդը արտագաղթեց, Հալեպի հայ համայնքում փաստորեն հայաթափում եղավ: ՀՀ կառավարությունը աչալուրջ կերպով հետևելով՝ ցանկացավ առաջարկություններ ներկայացնել այն հայերին, ովքեր դեռ այստեղ են: Ասացին՝ այն պարագայում, երբ դուք շատ մեծ վտանգի առաջ կկանգնենք, արտասովոր բաներ կպատահեն, պատրաստ ենք օգնության ձեռք մեկնել, Հայաստան տեղավորել:

Ուրեմն, առհասարակ, դա պարտավորեցնող չէ, բոլոր այն ընտանիքները, որոնք ցանկանում են Հայաստանում հաստատվել՝ կառավարությունը պատրաստ է արտակարգ լուծումներ տրամադրել: Ես կարծում եմ, որ խուճապի մատնելու իրավիճակ չէ, եթե դժբախտություն պատահելու նախօրեին մենք զգանք, որ ժողովուրդը շատ ավելի մեծ վնասներ կկրի մնալով, քան թե գնալով՝ դա նշանակում է, որ քայլեր կանենք, որ հայերն ապահով շրջաններ տեղափոխվեն: Այնպես չէ, որ մենք ուզում ենք հայաթափել Հալեպը։

Հիմա ի՞նչ իրավիճակ է Հալեպում, վտանգներ կա՞ն, թե՞ համեմատաբար հանդարտ է:

Այս վերջին մի քանի օրերի ընթացքում համեմատաբար հանդարտ է: Երևի թե սկիզբ է դրվում սիրիական պատերազմի ավարտին, կարծես թե զինյալները ավելի հանդարտ են ու հաշվարկներով են առաջ գնում: Վերջին մի քանի օրերի ընթացքում համեմատաբար հանդարտ է, արտակարգ դեպքեր չեն պատահել։
Դուք նշեցիք, որ ցանկության դեպքում հայերը կարող են վերադառնալ Հայաստան, իսկ ի՞նչ ճանապարհով: Տեղեկություններ կան, որ քաղաքից դուրս գալու ճանապարհ էլ չկա:

Քաղաքից դուրս գալու հնարավորություններն այն նույն հնարավորություններն են, ինչ որ եղել են նախորդ մեկ-երկու տարիների ընթացքում։ Միայն մեկ ճանապարհ կա, այդ նույն ճանապարհը հիմա բաց ու գործող ճանապարհ է:

Այսինքն՝ ցանկության դեպքում առանց խոչընդոտների և վտանգների կարո՞ղ են դուրս գալ քաղաքից:

-Այո՛, կարող են, ով որ կամենա Հալեպից դուրս գալ՝ կարելի է, ոչ մի դժվարություն չկա:

Վերապատվելի, վերջին շաբաթների ընթացքում քանի՞ հայ է մոտավորապես արտագաղթել, արտագաղթի թվը մեծանո՞ւմ է, թե՞ կանգ է առել:

-Երբ դպրոցները ավարտում են, և աշակերտները արձակուրդում են, շատ ընտանիքներ մտածում են ամառվա երկու-երեք ամիսները ծովափում լինել, ասենք՝ Բեյրույթ, Երևան, ամառային արձակուրդն այնտեղ անցկացնել: Այս պատճառով բավականին շատ ընտանիքներ հեռացել են Հալեպից: Անպայման չէ՝ վտանգի բերումով, աշակերտները դպրոցում իրենց պարտավորություններն ավարտել են, մարդիկ գնում են հանգստի:

Կարելի՞ է Ձեր խոսքերից ենթադրել, որ հայկական գաղութի վերացման վտանգ այս պահին չկա:

-Ես չեմ ասում, որ վտանգ հիմա ընդհանրապես չկա: Ինչքան վտանգ, որ կար անցյալում, նույնքան էլ հիմա, այդչափով է և ոչ ավելի: Պատերազմի մեջ ենք ի վերջո, չենք կարող կանխագուշակել վտանգը երբ կգա։ Մենք միշտ պետք է պաշտպանված լինենք, որքան որ կարող ենք: Ասածս այն է, որ վտանգի արտակարգ երևույթներ հիմա չկան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում