ԴԱԻՇ («Իրաքի և Շամի իսլամական պետություն») արմատական խմբավորման գրոհայինները հայտնվում են Եվրոպայում որպես փախստականներ, որոնց Միջերկրական ծովով տեղափոխում են մաքսանենգները: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
Լիբիայում կառավարական խորհրդատու Աբդուլ Բասիթ Հարունը հայտնել է, որ գրոհայիններն օգտագործում են «նավակները իրենց մարդկանց համար, որոնց նրանք ցանկանում են Եվրոպա ուղարկել, և եվրոպական ոստիկանությունը չգիտի՝ ով է ԴԱԻՇ-ի անդամ, ով՝ սովորական փախստական»:
Հարունը նաև ենթադրել է, որ գրոհայինները հարձակումներ են ծրագրում Եվրոպայում:











































