Թութանհամոնի ոսկեզօծ արձանիկը և ևս 3 ցուցանմուշ, որոնք գողացվել էին Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի ունեցած բախումներից հետո, ինչը հանգեցրեց նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականին, վերադարձվել են Կահիրեի թանգարանին, հաղորդում է Associated Press գործակալությունը:
Այս մասին հայտնել է հնությունների նախարար Զահի Հավասը: Նա նշել է, որ արձանիկի վիճակը նորմալ է, պոկվել է թագի մի մասը և կրունկը: Մյուս երկու ցուցանմուշները չեն տուժել և արդեն ներկայացված են ցուցադրության:
Զահի Հավասը նաև ասել է, որ ստեղծվել է հատուկ ոստիկանություն, որը կպաշտպանի թանգարաններն ու պեղումների վայրերը` նշելով, որ բախումների օրերին ոստիկանները չեն կարողացել փրկել թանգարանները կողոպուտից, քանի որ զինված չեն եղել:









































