«Առաջին լրատվական»-ը նախկին ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանից հետաքրքրվեց՝ պատկերացնո՞ւմ է իրեն նախկին ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանի նորաստեղծ կուսակցությունում:
«Ո՛չ, չեմ պատկերացնում: Ես հոգնել եմ արդեն կուսակցություն կայացնելուց: Եղել եմ ԲՀԿ-ի հիմնաքարերից մեկը, ութ տարի աշխատել ենք, որ հայացքով հետ եմ նայում՝ ինչ ճանապարհ անցանք, բավականին բարդ է, և հիմա չեմ պատկերացնում այդ ճանապարհը նորից անցնել»,- ասաց Ախոյանը:
Դիտարկմանը՝ հիասթափվա՞ծ է, Արագած Ախոյանը պատասխանեց. «Չէ՛, ոչ թե հիասթափված եմ, արդեն սկզբունքների փոփոխություն կա, ես ինձ համարում եմ արդեն մի ոլորտի գործունեությամբ զբաղվողներից մեկը, որը կոչվում է Արեւմտյան Հայաստան»:




































