ԱՄՆ-ում ծնողները երեխաներին թմրանյութ են տվել լավ վարքի համար: Այս մասին գրում է Direct-press.ru-ն:
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Սենթ Փիթերսբերգ քաղաքի բնակիչներ, 36-ամյա Չադ Մադը և 34-ամյա Ջոհ Մադը ձերբակալվել են 2015-ի մայիսի 4-ին: Համաձայն ոստիկանության տվյալների՝ ծնողներն իրենց երեխաներին` 13-ամյա և 14-ամյա դուստրերին, թմրանյութ են տվել որպես պարգև այն բանի դիմաց, որ նրանք դպրոց են գնացել և արել տնային գործերը:
Հարցաքննության ժամանակ մայրն ասել է, որ 5 անգամ իր դուստրերի հետ մարիխուանա է ծխել, իսկ հայրը նրանց և աղջիկներից մեկի ընկերոջ հետ ավտոմեքենայում կոկաին է ընդունել:
Երկու ծնողներին ազատ են արձակել գրավի դիմաց, և շուտով նրանք պետք է դատարանի առջև կանգնեն: Երեխաներին ծնողներից վերցրել են:





































