Վուդի Ալենը բացատրել է, թե ինչն է դրդել իրեն Amazon ընկերության համար սերիալ նկարահանել:
Ռեժիսորի խոսքերով` կամզակերպության ներկայացուցիչները շատ համառ էին, նրան այդ հարցում գործունեության ազատություն և բավականին լուրջ հոնորար են երաշխավորել: Այժմ, սակայն, Ալենը զղջում է, որ նման պարտականություն է վերցրել իր վրա:
Նրա խոսքերով` բանակցություններն ընթացել են մեկ ու կես տարի: Արդյունքում ընկերությունում ասել են, որ նախապես համաձայն են այն ամենի հետ, ինչ կմտածի ռեժիսորը: Նա պետք է 6 կես ժամանոց դրվագ նկարահանի` կարևոր չէ ինչի մասին և ինչպիսի ժանրում:
Ալենը հայտնել է, որ ոչինչ չգիտի Amazon տեսածառայության մասին, որտեղ հասանելի կլինի նրա հեռուստասերիալը:









































