Կաննի փառատոնին հանրությունը սուլել է «Ոսկե արմավենու ճյուղի» հավակնող՝ Գաս Վան Սենթի «Ծառերի ծով» ֆիլմին: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Ֆիլմում գլխավոր դերը կատարում է դերասան Մեթյու Մաքքոնահին:
Մամուլի համար ֆիլմի ցուցադրման ավարտին սրահում հնչել են սուլոց, դոփյուն և հավանության չարժանացնող բացականչություններ:
Ֆիլմում խոսքը ամերիկացի տղամարդու՝ Արթուրի մասին է, ով որոշել է հաշիվները մաքրել կյանքի հետ Ֆուձիյամայի լանջերին: Հանդիպելով մոլորված մարդուն՝ նա փորձում է օգնել նրան դուրս գալ անտառից:
Գաս Վան Սենթի ֆիլմը հավակնում է փառատոնի գլխավոր մրցանակին։











































