Սովը և աղքատությունը հաղթահարելու փորձերի ընթացքում գիտնականները յուրօրինակ գիտափորձ մշակեցին, որի ընթացքում նրանք ծրագրել են օգնել հասարակության սոցիալ-տնտեսական ստորին շերտերի ներկայացուցիչներին և պարզել նրանց ծայրահեղ աղքատության պատճառները, գրում է Vesti.ru-ն:
Գիտափորձին մասնակցել են աշխարհի 6 երկրներից 10 հազար տնային տնտեսուհիներ: Նրանց բոլորին տրվել է ապահովման ամբողջական փաթեթ` ներառյալ գումարային միջոցները, սննդամթերքը և այլն:
Գիտափորձի արդյունքները ցույց են տվել, որ երբ կամավորներին զրկել են բոլոր բարիքներից, նրանք ինքնուրույն են սկսել բարելավել իրենց կենսական պայմանները: Արդյունքը պահպանվել է փորձի ավարտից նվազագույնը մեկ տարի անց:
Եթովպիայի կառավարությունը` գիտափորձին մասնակցող երկրներից մեկը, նախատեսում է կրկնել փորձը, և այս անգամ դրան մոտ 3 մլն մարդ կմասնակցի: Նշվում է, որ Պակիստանի և Հնդկաստանի կառավարությունները ևս քննարկում են փորձի կրկնության կարևորությունը:
Բավականին մեծ գումարներ արժեցած գիտափորձը թիրախային է եղել ամենացածր խավի մարդկանց համար:








































