ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածք է ստացել ու չի մասնակցելու Ֆրանսիայի Առաջին լիգայի 37-րդ տուրում կայանալիք «Մոնպելյե»-ի հետ խաղին:
L’Equipe-ի փոխանցմամբ՝ շվեդ հարձակվողը ձկնամկանի վնասվածք ունի, ինչի պատճառով չի կարող առաջիկա խաղում օգնել իր թիմին:
Որակազրկման պատճառով վերոգրյալ խաղին չեն մասնակցի Մարկո Վերատին ու Տիագո Մոտան: Ապաքինվել է կենտրոնական պաշտպան Դավիդ Լուիսը, ով 36-րդ տուրում կայացած «Գենգամ»-ի հետ խաղը բաց էր թողել կրունկի վնասվածքի պատճառով:
«Մոնպելյե» – ՊՍԺ խաղը կկայանա մայիսի 16-ին:



































