Մեծ Բրիտանիայում ասեղնագործել են 13-մետրանոց կտավ, որը ներկայացնում է Վիպիպեդիայի էջերից մեկը: Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Աշխատանքը նվիրված է Ազատությունների մեծ խարտիայի ստեղծման 800-ամյակին, այն ներկայացրել է նկարիչ-քանդակագործ Կոռնելիա Փարքերը:
Ավելի քան 200 մարդ, որոնք մասնակցել են ասեղնագործությանը, եղել են ոչ միայն բանտարկյալներ, այլև քաղաքական գործիչներ, գրողներ, մշակույթի գործիչներ: Առավել հայտնիների թվում են հայտնի երաժիշտ Ջարվիես Կոկերը, WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը:
Կտավում հստակ ասեղնագործված է ոչ միայն տեքստը, այլև դրան կից իլյուստրացիաները: Ասեղնագործ խարտիան ներկայացված է Բրիտանիայի ազգային գրադարանում:
Մեծ խարտիան ստեղծվել է 1215-ին:











































