Մյունխենի «Բավարիա»-ի և Շվայցարիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Օտմար Հիցվելդը կարծում է, որ Յուրգեն Կլոպը, ով հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո «Բորուսիա»-ից հեռանալու մասին, «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում կարող է փոխարինել Կարլո Անչելոտիին:
«Կլոպին տեսնում եմ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Նա շատ էմոցիոնալ ու մարտավարության հարցերում շատ հզոր մարզիչ է: Թեժ պահերին նա կարողանում է սառնասրտություն պահպանել և ճիշտ գործել»,- Հիցվելդի խոսքերը մեջբերում է Kicker-ը:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը դժգոհ է իտալացի մասնագետ Կարլո Անչելոտիի աշխատանքից:
«Ռեալ»-ը դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից ու Իսպանիայի գավաթի խաղարկությունից, Լա Լիգայի մրցաշրջանի ավարտից 2 տուր առաջ «Բարսելոնա»-ին զիջում է 5 միավորով:








































