Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լուիս Սուարեսը կարող է բաց թողնել Իսպանիայի առաջնության 37-րդ տուրի շրջանակներում կայանալիք Մադրիդի «Ատլետիկո»-ի դեմ արտագնա հանդիպումը: Այդ մասին հայտնում է Marca-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ Ուրուգվայի հավաքականի հարձկավողը ձախ ազդրի մկանների հետ կապված խնդիր ունի, ինչի պատճառով բաց է թողել «կապտանռնագույններ»-ի վերջին մարզումը: Սուարեսի մասնակցությունն իր թիմի հաջորդ՝ «Ատլետիկո»-ի դեմ խաղին հարցական է:
Հիշեցնենք՝ «Բարսելոնա»- «Ատլետիկո» հանդիպումը կայանալու է մայիսի 17-ին:
Հարցականի տակ է նաև Սուարեսի մասնակցությունը հունիսի 6-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակչին, քանի որ հարձակվողը շարքից դուրս է մնացել անորոշ ժամկետով: Վերականգնման հստակ ժամկետ առայժմ չի նշվում:








































