Iravaban.net-ը գրում է. «755 միլիոն դրամ կառավարությունը նախորդ տարի հատկացրել է 6 պետական կառույցների` աշխատակիցների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով:
Գնվել է 28 բնակարան, որից 16-ը «Միկշին», «Միկմետալ» ընկերություններից: Եվ, ի դեպ, բացի ոստիկանությունից, մյուս մարմինները գնված բնակարանները սեփականության իրավունքով են հանձնել իրենց աշխատակիցներին: Այսպիսով, 2014-ի հոկտեմբերի 2-ի որոշմամբ, կառավարությունն իր պահուստային ֆոնդից Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) հատկացրել է 129 միլիոն 244 հազար դրամ, ոստիկանությանը` 348 միլիոն 862 հազար դրամ, դատախազությանը` 52 միլիոն 402 հազար դրամ, ԱԱԾ պետական պահպանության ծառայությանը (ՊՊԾ)`118 միլիոն 856 հազար դրամ, Հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ)`30 միլիոն 688 հազար և ֆինանսների նախարարությանը` 74 միլիոն 753 հազար դրամ: Կառավարության հիշյալ որոշման 2-րդ կետի համաձայն` բացառությամբ ոստիկանության, մյուս մարմինները բնակարանները գնել են Երևանում: Իսկ ոստիկանությանը հատկացված 348 մլն 862 հազարից դրամից 270 մլն 412 հազարը հատկացված է եղել մարզերում բնակարանների ձեռքբերման համար: Ընդհանուր առմամբ` նախորդ տարի ոստիկանությունը գնել է 13 բնակարան, որից 12-ը մարզերում, իսկ մեկը` Երևանում:
Մարզերում անհատներից գնված բնակարանների առավելագույն գինը կազմել է 7 միլիոն դրամը, իսկ Երևանում բնակարանը գնվել է «Միկշին» ընկերությունից 22 միլիոն 468 հազար դրամով: Ոստիկանության կողմից գնված այս բնակարանը գտնվում է այն նույն հասցեում, ինչ ԱԱԾ-ի կողմից նույն «Միկշին»-ից գնված 6 բնակարանները. բոլորն էլ Ադոնցի 8/2 բարձրահարկ շենքում են: Իսկ մյուս պետական մարմինները բնակարանները գնել են «Միկմետալ» ընկերությունից, և դրանք բոլորն էլ գտնվում են հարևանությամբ գտնվող Ադոնցի 8 հասցեի շենքում: Կառավարությունից ստացած բնակարանը նվիրել է կնոջը ԱԱԾ պետական պահպանության ծառայությունը գնել է 3 բնակարան` ՊՊԾ պետի տեղակալ Գրիգորի Հայրապետովի, Մարտիրոս Քյուփելյանի և Արամ Շագիդանովի համար: Գրիգորի Հայրապետովի համար գնվել է Ադոնցի 8, 155-156 հասցենորւմ գտնվող բնակարանը, որի ընդհանուր մակերեսը 209.41 քմ և գինը` 55 միլիոն 807 հազար 765 հազար դրամ (117 հազար դոլար):
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում











































