Տարածաշրջանի ամենացավոտ խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, դեռևս մնում է չլուծված։ Ինչպես փոխանցում է APA գործակալությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վիետնամի նախագահ Չիոնգ Թան Շանգի պատվին պաշտոնական ընդունելության ժամանակ ելույթում։
«Մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես միջազգային իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ադրբեջանի նախագահը։
«Չմիավորման շարժման գագաթնաժողովին 120 երկրներ բանաձև են ընդունել ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Մեր հստակ դիրքորոշումը կայանում է նրանում, որ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն համապատասխան միջազգային իրավունքի նորմերի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»,- ասել է Ալիևը։









































