2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ հանրապետության գազահամակարգին է միացված 614.992 բաժանորդ:
Այս մասին ասվում է «ՀայՌուսգազարդի» հաղորդագրությունում: Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ գազասպառող փաստացի բաժանորդների թիվն ավելացել է 2101-ով, որից 682-ը՝ մարտ ամսին: