«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյա-նը, լքել է Հայաստանը օդային ճանապարհով: Մեզ հաջողվեց պարզել, որ Տիգրանը Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւ:
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն նրան ծանուցագիր էր ուղարկել մայիսի 7-ին, որ ներկայանա հարցաքննության: Ենթադրվում է, որ Տիգրան Խաչատրյանը ծանուցագիրը ստանալուց անմիջապես հետո` մայիսի 8-ին է հեռացել Հայաստանից:
Ավելին՝ մեզ հաջողվեց պարզել, որ մարզպետի որդին մենակ չի լքել երկիրը: Նրան ուղեկցել է իր հոր վարորդի որդին, որը մայիսի 2-ին Զաքարյան եղբայրների ծեծի գլխավոր դերակատարներից մեկն է եղել: Ի դեպ, «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ նաև, որ մարզպետի վարորդի որդուն ևս ծանուցագիր է ուղարկվել` ՀՀ քննչական կոմիտե ներկայանալու համար, սակայն նա Տիգրան Խաչատրյանի պես «անհետ կորել» է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































