Charlie Hebdo երգիծական ամսագիրը Կանի կինոփառատոնին նվիրված համարում տեղադրել է կազմի վրա Կատրին Դենևի ծաղրանկարը, հայտնում է rbc.ru-ն:
Ֆրանսիական կինոաստղը պատկերված է անորոշ սեռի մարմնուվ «կարմիր գորգի» վրա: Նկարի վերնագիրն է՝ «Կասկածելի առարկա է հայտնվել Կրուազետում»: Հետին պլանում պատկերված են լուսանկարիչները, որոնք խուճապահար գցել են տեսախցիկները և բարձրացել արմավենիների վրա: Նրանցից մեկն ասում է. «Կեղծ տագնապ. Կատրին Դենևն է»:
Դենևի խոսքերով՝ այդ կազմը նա չի տեսել. «Հուսով եմ՝ այն ծիծաղելի է, նույնիսկ եթե չար է», մեջբերում է նրա բառերը The Hollywood reporter-ը:











































