25.59 կարատ կշռող բիրմանական սուտակը Ժնևում վաճառվել է քարի տվյալ տեսակի համար ռեկորդային 26.5 մլն եվրոյով, հաղորդում է Euromag-ը:
Երկու մասնավոր գնորդներ հեռախոսով պայքարել են սուտակի համար, որն ունի հազվադեպ հանդիպող աղավնու արյան գույն: Sotheby’s աճուրդի տանը վաճառքի հանված սուտակը նախապես գնահատվել է 16.8 մլն եվրո:
Աճուրդի տան ներկայացուցիչը նշել է, որ վերջնական գինը ռեկորդային է եղել սուտակների համար` հավելեով, որ այն իսկապես «կախարդական քար է»:








































