Իռլանդական ոստիկանությունը ձերբակալել է 6 տղամարդու, որոնք կասկածվում են երկիր այցելության ժամանակ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզի ու Քորնուելի դքսուհի Կամիլայի դեմ ահաբեկչություն կազմակերպելու մտադրության մեջ՝ գրում է Irish Daily Mirror-ը:
Պայթուցիկներ ու ռումբերի պատրաստման սարքեր էին հայտնաբերվել Մուլագմոր քաղաքից ոչ հեռու մի քանի տարբեր քաղաքներում, որտեղ մյուս շաբաթ Չարլզը ծրագրում է հարգել 1979թ. Իռլանդիայի հանրապետական բանակի զինյալների կողմից սպանված իր սանիկի՝ Լուիս Մաունթբաթենի հիշատակը:
Ձերբակալվածներից ամենակրտսերը 21 տարեկան է, ավագը՝ 62:
Խուզարկություններ էին կատարվել ամբողջ երկրում՝ 20 տարբեր վայրերում:
Արքայազն Չարլզն ու Կամիլան 4-օրյա այցով Իռլանդիա կուղևորվեն հաջորդ շաբաթ:









































