«Ծովատառեխը մուշտակում» և դոնդողը ռուսների կողմից ամենասիրված և տարածված ճաշատեսակներից են: Սակայն Միացյալ Նահանգներում դրանց գոյության մասին նույնիսկ չգիտեն:
BuzzFeed հրատարակչությունը թողարկել է մի տեսանյութ, որտեղ ցուցադրվում է զվարճալի մի փորձ: Ամերիկացիներին առաջարկել են փորձել ռուսական խոհանոցի որոշ ճաշատեսակներ, և նրանց արձագանքը նկարել են տեսախցիկով:
Սկզբում փորձի մասնակիցներին առաջարկել են ծովատառեխը: Մասնակիցներից մեկը նշում է, որ ճաշատեսակը ավելի լավ հոտ ունի, քան տեսք: Մեզ համար սովորական «բժշկական» երշիկը տեսահոլովակի հեղինակները անվանում են «բոլոնյան»: Բայց դա ամերիկացիներին շատ չտպավորեց: Իսկ ահա թթու դրած լոլիկները նրանց մեծամասնությանը դուր եկան: Դոնդողը, սակայն, փորձի մասնակիցներին շփոթեցրեց: Նրանցից մեկը հայտնեց, որ դա ուտել չի կարող: Չնայած ովքեր փորձեցին դա, համը դուր եկավ:
Վերջնական փորձությունը եղավ ճարպը: Խոզի հում ճարպ ուտելը նույնպես շատերին վախեցրեց: Իսկ ով փորձեց, դժվարությամբ կարողացավ այն ծամել: Չնայած մասնակիցներից մեկն ասաց, գուցե սա առաջարկվածներից ամենալավն էր:
Մայիսի 12-ին YouTube-ում տեղադրված տեսանյութը արդեն 400 հազար դիտում է ունեցել:








































