Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը կարող է ազատ արձակվել միայն դատարանի վճռով սահմանված՝ մոտ 16.5 մլն դոլար տուգանքը վճարելուց հետո: Այս մասին «Ալ-Մասրի ալ-Յաում» պարբերականին հայտնել են քրեակատարողական հիմնարկների վարչության աղբյուրները:
«Մինչև նա չվճարի տուգանքի ամբողջ գումարը՝ նա համարվում է կալանավոր և չի կարող ազատ արձակվել,- նշել են աղբյուրնեերը:- Բայց վճարման գործընթացն արդեն սկսվել է»:
Մայիսի 9-ին կոռուպցիայի և նախագահական նստավայրերի վերականգնման համար հատկացված պետական միջոցների անօրինական յուրացման գործով Մուբարաքը և նրա երկու որդիները դատապարտվել են 3 տարվա ազատազրկման և մոտ 3 մլն դոլար տուգանքի: Դատարանը նաև նրանց պարտավորեցրել է պետությանը վերադարձնել մոտ 16.5 մլն դոլարը, որը, հետաքննության տվյալներով, ընդհանուր գողացված գումարն է:









































