ՆԱՏՕ-ն մտադիր չէ վերսկսել Ռուսաստանի հետ պրակտիկ համագործակցությունը՝ չնայած և՛ Հյուսիսատլանտյան դաշինքի, և՛ Ռուսաստանի համար ընդհանուր սպառնալիքին ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) կողմից: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:
«Անցած գարնանը ՆԱՏՕ-ի ընդունած որոշումն էր՝ դադարեցնել Ռուսաստանի հետ ամբողջ գործնական համագործակցությունը՝ ի պատասխան նրա անօրինական գործողություններին, մասնավորապես՝ Ղրիմի բռնակցմանը: Մենք նաև որոշեցինք պատուհան թողնել քաղաքական երկխոսության համար: Որոշումն անփոփոխ է մնում՝ Ռուսաստանի հետ գործնական համագործակցությունը «սառեցված է»,- ասել է նա:
ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ գործնական քաղաքացիական և ռազմական համագործակցությունը փոխել է 2014թ. ապրիլին՝ ուկրաինական ճգնաժամի պատճառով: Այդ ժամանակվանից ի վեր կապերն իրականացվում են միայն Բրյուսելում Ռուսաստանի մշտական ներկայացուցչության միջոցով:












































