Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում Թուրինի «Յուվենտուս»-ի հետ խաղից հետո (1:1) «Ռեալ»-ի երկրպագուները կիսապաշտպան Գարեթ Բեյլի հասցեին վիրավորական արտահայտություններ են արել:
Հանդիպումից հետո, երբ ֆուտբոլիստը լքում էր մարզադաշտի տարածքը, երկրպագուները նրան «վիժվածք, անառակի որդի» են անվանել:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ը դուրս մնաց Չեմպիոնների լիգայից, իսկ Բեյլը հերթական անհաջող հանդիպումն անցկացրեց:








































