Ցանցահենները Starbucks սրճարանների ցանցում կոտրել են վճարումների իրականացման համար նախատեսված բջջային հավելվածը՝ հաղորդում է CNBC-ը:
Նրանք կոտրում են օգտատերերի օգտահաշիվները՝ նրանց հաշվեհամարներից հանելով բոլոր գումարները, որից հետո օգտագործում են ավտոմատ վերբեռնման գործառույթը՝ վարկային և դեբետային քարտերին հասանելիություն ստանալու համար:
«Մենք մեզ վրա ենք վերցնում մեր հաճախորդների տվյալների պաշտպանության պարտավորությունը և երաշխավորում, որ կխոչընդոտենք ցանկացած խարդախ գործունեություն: Հաճախորդների անվտանգությունը շատ կարևոր է մեզ համար, և մենք լուրջ են վերաբերվում այդ խնդիրներին»,- իրավիճակը մեկնաբանել են ընկերության մամլո ծառայությունում:









































