Մեր տեղեկություններով «Առաջին լրատվականում» երեկ հրապարակված «ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչության աշխատակիցները 65 հազար դոլա՞ր են յուրացրել» լուրից հետո ՀՀ ոստիկանությունում քննություն է նշանակվել: Հիշեցնենք, որ «ՔԻՄՏԵԽ» ՍՊԸ (նախկին «ՔԻՄՏԵԽ» գործարան) տնօրեն Սամվել Խաչատրյանի կալանավորման արդյունքում նրա պայուսակից 65 հազար դոլար էր անհետացել, որն ըստ որոշ տեղեկությունների յուրացրել էին ԿՀԴՊԳՎ 4-րդ վարչության աշխատակիցները:
Ըստ մեր աղբյուրների, ԱԱԾ-ի կողմից իրականացվող հետաքննության ընթացքում, վերջերս առերեսում է տեղի ունեցել,որին ներկա են եղել 4-րդ վարչության պետ Նազարեթ Մնացականյանը, ԿՀԴՊԳՎ պետ Գագիկ Ավետիսյանը, կալանքի տակ գտնվող «ՔԻՄՏԵԽ» ՍՊԸ (նախկին «ՔԻՄՏԵԽ» գործարան) տնօրեն Սամվել Խաչատրյանը: Վերջինս հաստատել է իրեն բերման ենթարկման ժամանակ 4-րդ վարչության վերընշված աշխատակիցների ներկա գտնվելու փաստը:
Նշենք նաև, որ օրեր առաջ աշխատանքից իր դիմումի համաձայն ազատվել է այդ գործի հետ առնչություն ունեցող բաժնի պետ Պետրոս Սահակյանը: