Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը խոսել է թիմի կիսապաշտպան Մարիո Գյոտցեի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մարիոն գործող պայմանագիր ունի «Բավարիա»-ի հետ, այդ իսկ պատճառով մենք չենք կարող խոսել նրա տեղափոխությունների մասին: Նա երիտասարդ ֆուտբոլիստ է, իսկ երիտասարդներին ժամանակ է հարկավոր:
Մենք նրա կողմից ենք, մենք կօգնենք նրան: Մենք աջակցում ենք Գյոտցեին, նա մեզ պետք է»,- հայտարարել է Զամերը:









































