Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Դեյլի Բլինդը նշել է, որ ամբողջ թիմը խոսում է Մեմֆիս Դեպայի տրանսֆերի ձեռքբերման մասին, տեղեկացնում է Voetbal International-ը:
Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 29 հանդիպման, դարձել 22 գոլի հեղինակ և օգնել թիմին դառնալ Հոլանդիայի չեմպիոն:
«Կարմիր սատանաներ»-ը Դեպայի տրանսֆերի համար վճարել են 25 մլն ֆունտ:
«Բոլորը խոսում են Դեպայի մասին: Ես ի նկատի ունեմ ոչ միայն ակումբի, այլ քաղաքի մասին: Ես հոլանդացի եմ, այդ իսկ պատճառով ինձ բոլորը հարցնում են Դեպայի մասին:
Նա միանգամից կհասկանա, թե ինչպիսի մեծ ակումբում է հայտնվել»,- հայտարարել է Դեպայը:







































