Իսպանացին մոտ 47.8 մլն եվրո է շահել միջազգային «Եվրոմիլիոններ» վիճակախաղում: Այս մասին հաղորդում է La Vanguardia-ն:
Շահողի անունը դեռևս չի բարձրաձայնվում: Կազմակերպիչները նշում են, որ նրա անունը գաղտնի է պահվում, և նույնիսկ նա` ինքը, «կարող է քնել ու չիմանալ իր հաջողության մասին»:
Նշվում է, որ տղամարդը 5 պարզ կոմբինիացիաների վրա 10 եվրո է դրել, որոնցից մեկը շահող է դարձել:









































