Ամերիկյան The Void սթարթափ-ընկերությունը նոր` վիրտուալ իրականության մեջ զվարճանքների այգու կոնցեպտ է մշակում: Այս մասին հաղորդվում է The Void ընկերության պաշտոնական կայքում:
Նորույթը ենթադրում է խորասուզման խոր մակարդակ, որը այցելուներին ոչ միայն նկար, այլև շոշափելի զգացողություններ փոխանցելու հնարավորություն կտա:
Այգում կլինեն հատուկ` 18-մետրանոց քառակուսի սենյակներ, որոնցով մասնակիցները կկարողանան ազատորեն տեղաշարժվել վիրտուալ իրականության հատուկ նախագծված սաղավարտներով, որոնք ունեն OLED-դիսփլեյ և ականջակալներ:
Բացի դրանից՝ հպումները, քամու, ջրի, փամփուշտների կամ լազերների ազդեցությունը զգալու համար այցելուները պետք է հատուկ բաճկոն և ձեռնոցներ կրեն:











































