Մյունխենի «Բավարիա»-ի մարզական տնօրեն Մատիաս Զամերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում հետագա պայքարը շարունակելու հնարավորությունից զրկվելու փաստը:
«Մենք դուրս մնացինք Չեմպիոնների լիգայից: Դա զայրացնում է: Թիմը հզոր կամք դրսևորեց: Մենք չկարողացանք հաղթահարել կադրային կորուստների խնդիրը»,- «Բավարիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Զամերի խոսքերը:
Հիշեցնենք` մյունխենցիները սեփական հարկի տակ 3:2 հաշվով առավելության են հասել «Բարսելոնա»-ի նկատմամբ, սակայն առաջին դիմակայությանը պարտվել էին 0:3 հաշվով:






































