Գերծանրքաշային կարգում բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն ամերիկացի Մայք Թայսոնը չինական արտադրության Ip Man-3 ֆիլմում կմարմնավորի փողոցային մարտիկի: Այս մասին հաղորդում է Variety պարբերականը:
Կենսագրական ֆիլմը նվիրված է չինական մարտարվեստի վարպետ Իպ Մանին: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել որպես լեգենդար կինոդերասան Բրյուս Լիի ուսուցիչ:
Թայսոնը կկատարի գլխավոր դերերից մեկը՝ նա կմարմնավորի փողոցային մարտիկի և ձեռնարկատիրոջ, ով զբաղվում է անշարժ գույքի հետ կապված գործողություններով:
«Դիտողները կկարողանան տեսնել փողոցային մարտերի մի քանի տեսարաններ, որոնք Թայսոնը կվարի Իպ Մանին մարմնավորող դերասան Դոնի Յենի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:









































