Իրանական բանակը պատրաստ է մարտական գործողություններ սկսել ցանկացած պետության դեմ, որը կհարձակվի Եմենի համար մարդասիրական բեռ տեղափոխող «Իրան շահիդ» նավի վրա։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը։
«Եմենի համար իրանական Կարմիր մահիկի մարդասիրական բեռով նավի վրա հնարավոր հարձակումը պատերազմ կբռնկի տարածաշրջանում»,- հայտարարել է Իրանի գլխավոր շտաբի պետ Մասուդ Ջազայերին։
Զինվորականն ընդգծել է, որ այդ նախազգուշացումը վերաբերում է ԱՄՆ-ին և Սաուդյան Արաբիային։ «Իրանի զսպվածությունը սահման ունի»,- ասել է գեներալը։










































