ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին է փոխանցել ամերիկացի առաջնորդ Բարաք Օբամայի ողջույնները: Այս մասին է հաղորդում RIA Novosti-ն:
Այս հայտարարությունն արել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Պետքարտուղարը փոխանցեց Օբամայի ողջույնները: Ընդգծեց, որ Օբաման շատ հետաքրքրված է եղել, որպեսզի մեր նախագահն ընդունի պետքարտուղարին»,- նշել է Ուշակովը:
Հաղորդվում է, որ Պուտինի և Քերիի հանդիպումը չորս ժամ է տևել:









































