Cnn Türk-ի փոխանցմամբ, գերմանաբնակ 25-ամյա թրքուհի Սըլա Շահինի մերկ նկարը հայտնվել է Playboy ամսագրի առաջին էջին: Նշվում է, որ առաջին անգամ է թրքուհու նկարը հայտնվում Playboy ամսագրի առաջին էջին:
Երբ Շահինին հարցրել են, թե ինչպես է այդ ամենին վերաբերվում նրա ընտանիքը, Շահինը նշել է. «Իմ ընտանիքը դեռ տեղյակ չէայս ամենից: Մեր ընտանիքում բոլորը միմյանց շատ են սիրում:
Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց նրանք ինձ հետ չխոսեն: Իսկ ինչ վերաբերում է իմ ազգականների ու հարևանների արձագանքին, ապա այն ինձ բացարձակապես չի հետաքրքրում»:








































