Թայլանդի դատարանը հոգեկան հիվանդություններով տառապող 65-ամյա կնոջը մեկ տարվա ազատազրկման է դատապարտել՝ մեղավոր ճանաչելով թագավորի դիմանկարն անարգելու մեջ, գրում է korrespondent.net-ը:
Դեպքը տեղի է ունեցել 2012 թ. հուլիսին Բանգկոկում: Կինը սկզբում դատապարտված է եղել հիվանդության պատճառով, սակայն արդյունքում վերաքննիչ ատյանը պայմանական պատիժը փոխարինել է իրական ազատազրկմամբ:
«Դատապարտյալի վարքագիծն ուղղակի սարսափելի է… Նա իրականում ոչ ոքի համար օրինակ չպետք է ծառայի»,- հայտարարել է դատավորը նիստի ժամանակ:









































