Աճուրդում 2 մլն դոլարով կվաճառվի IX դարի հին Աստվածաշունչ, որն ամենահինն է իր տեսակի մեջ: Այն գտնվել է մասնավոր կոլեկցիոների ձեռքում: Այս մասին գրում է The Telegraph-ը:
Փորձագետները վստահ են, որ հազիվ թե, երբևէ նմանատիպ մեկ այլ բան առաջարկվի հանրությանը:
Լոթարինգիայի թագուհի Թեութբերգի Աստվածաշունչը, որն 8-րդ դարում ավարտված աշխատանքի հազվագյուտ օրինակ է, կվաճառվի Christe’s աճուրդ տանը` 20 տարի հանրության տեսադաշտից անհետացած լինելուց հետո:
200 էջ պարունակող ձեռագիրը լավ վիճակում է: 1997-ին Աստվածաշունչը վաճառվել է մասնավոր հավաքածուի սեփականատիրոջը:
Աճուրդը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդոնում:









































