Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հաստատել է, որ մտադիր է վերանայել ԵՄ-ի հետ հարաբերությունները և հանրաքվե անցկացնել, հնարավոր է, 2017-ի վերջին: Այս մասին գրում է RIA Novosti-ն`վկայակոչելով վարչապետի պաշտոնական ներկայացուցչին:
«Եթե մենք կարողանանք դա անել ավելի վաղ, մենք կանենք»,-ասել է նա`ամփոփելով Քեմերոնի և կառավարության նոր կազմի առաջին հանդիպումը:
Նա ընդգծել է, որ «այդ դիրքորոշման շուրջ փոփոխություններ տեղի չեն ունեցել»: «Նա պայմանագրի փոփոխություն է ցանկանում»,-ասել է ներկայացուցիչը` հավելելով, որ պահանջներից մեկը վերաբերում է սոցիալական նպաստներին:









































