Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ պատասխան խաղից առաջ Մյունխենի «Բավարիա»-ի պաշտպան Դավիդ Ալաբան իր կարծիքն է հայտնել առաջիկա դիմակայության մասին:
«Մենք կարող ենք հաղթել 4:0 հաշվով: Ես կապաքինվեմ և կկարողանամ խաղալ Բեռլինում կայանալիք եզրափակիչում:»
«Բավարիա»-«Բարսելոնա» դիմակայությունը կկայանա այսօր՝ մայիսի 12-ին, Մյունխենում:


































