Արքայազն Հարին պաշտոնական այցով գտնվում է Նոր Զելանդիայում, ինչի պատճառով դեռ չի տեսել իր նորածին զարմուհուն:
Տեղի հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում 30-ամյա արքայազնը պատասխանել է իր անձնական կյանքին վերաբերող հարցերին։ Ինչպես պարզվել է, 30-ամյա նախանձելի փեսացուն արդեն ցանկանում է ընտանիք կազմել։ Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
«Իհարկե, ես շատ եմ ցանկանում երեխաներ ունենալ, սակայն չեմ շտապեցնում դեպքերը: Ես ինձ վատ չեմ զգում նաև մենակ, սակայն լավ կլիներ, եթե իմ կողքին որևէ մեկը հայտնվեր: Գիտեք, ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի, և այն ինչ պետք է կատարվի, անպայման կկատարվի»,- ասել է արքայազնը:
Հարին ասել է, որ արքայադուստր Շարլոտային տեսել է միայն լուսանկարներով, որոնք ուղարկել է եղբայրը՝ արքայազն Ուիլյամը. «Ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ պետք է նրա հետ ծանոթանամ և պահեմ ձեռքերիս վրա»:
Ի դեպ, Ինվերկարգիլա քաղաքի օդանավակայանում արքայազնի համար կազմակերպել էին հետաքրքիր ծանոթություն. այնտեղ էին տարել Հենրի անունով մողեսի (ծնվելիս Հարիին հենց այդպես էին կոչել):
















































