30-ամյա կինը բազմիցս facebook-ի իր էջում տեղադրել է ԴԱԻՇ-ին աջակցող գրառումներ, հաղորդում է TASS-ը:
Վիրջինիա նահանգի Ռիչմոնդի դատարանն ԱՄՆ քաղաքացուհի Հիզեր Էլիզաբեթ Օֆմենին դատապարտել է 4․5 տարվա ազատազրկման, ԴԱԻՇ խմբավորմանն աջակցելու և Ֆեդերալ բյուրոյին կեղծ ցուցմունքներ տալու համար: Օֆմենը, որն ունի յոթամյա որդի, ընդունել է իր մեղավորությունը և հայտարարել է, որ զղջում է իր արածների համար:
Facebook-ով աջակցելուց բացի, նա փորձ է արել օգնելու Մակեդոնիայի անչափահաս քաղաքացուն իսլամիստների շարքերում վերապատրաստման անցնելու, որպեսզի հետագայում միանա Սիրիայի իր համախոհներին: Վերջինս էլ պատրաստկամություն է հայտնել սեփական կյանքի գնով ահաբեկչական ակտ կատալու: Սակայն, հետագայում նա հրաժարվել է այդ ամեն ինչից:











































