Ամերիկյան Արկանզաս նահանգում տորնադոյի արդյունքում քշված սեփական տանը զոհվել է ամուսնական զույգը, նրանց փոքրիկ աղջկան հաջողվել է կենդանի մնալ, երկուշաբթի օրը տեղի իշխանություններին մեջբերելով հաղորդում է RIA Novosti-ն:
20-30 տարեկան երիտասարդ զույգը զոհվել է Նաշվիլ քաղաքում այն բանից հետո, երբ տորնադոն օդ է բարձրացրել նրանց շարժական տունը: Կենդանի մնացած նրանց դուստրն ընդամենը երկու տարեկան է: Զոհվածների անունները չեն հրապարակվում:
Այս շաբաթ ԱՄՆ-ի կենտրոնական հատվածում տորնադոներ, կարկուտներ և ջրհեղեղներ են վրա հասել: Ամենից շատ տուժել է Օկլոհոմա նահանգը:









































